Այլմոլորակային ազդանշանների որոնման նախագիծը կասեցվել է![]() 5 մարտի 2020 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Բանականության այլմոլորակային ձևերի հնարավոր ազդանշանների որոնման SETI հայտնի նախագիծը մարտի 31-ին կդադարեցնի աշխատանքը: SETI-ն (Search for Extra-Terrestrial Intelligence) մի շարք ծրագրերից էր բաղկացած, որը ենթադրում էր աստղագիտական սարքերի կողմից հավաքագրվող տվյալներից այն ազդանշանների զատումը, որոնք կարող են պոտենցիալ կապ ունենալ այլմոլորակայինների գործունեության հետ: Դրանցից առավել հայտնին SETI@home ծրագիրն է, որի շրջանակում ցանկացողները կարող են սեփական համակարգիչների հաշվարկային հզորությունները տրամադրել ռադիոհեռադիտակներից ստացվող տեղեկատվությունը մշակելուն, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն: Դա թույլ տվեց ստեղծել մոլորակի մասշտաբի հաշվիչ մեքենա միլիոնավոր անհատական համակարգիչներից: Այդ ռեժիմով նախագիծը գործել է մոտ 20 տարի: SETI-ի կազմակերպիչները Բերքլիի համալսարանից բացատրել են նախագծի կասեցումը դրա արդյունավետության նվազեցմամբ և ստացված տվյալների լրացուցիչ վերլուծության անհրաժեշտությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |