Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով 2019-ին ՃՏՊ-ների վիճակագրությանը, գրել,է, որ բալային համակարգն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս:
Վարչապետը նշել է, որ մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա մարտի 6-ի համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018-ի համեմատությամբ՝ 18-ով, չնայած մեքենաների թիվը երկրում մի քանի տասնյակ հազարով ավելացել է:
Երևանում 2019-ի մարտի 6-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ները պակասել են 38-ով, զոհերը՝ 1-ով, վիրավորները՝ 84-ով:
Հունվարի 1-ից վարորդներին տրվում է 9 միավոր: Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը: Վարորդական իրավունքի վեցամսյա կասեցումից հետո՝ վերականգնվելու պահին, կրկին տրվում է տուգանային 9 միավոր: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում անձը զրկվում է վարորդականից 1 տարով: Այդ ժամկետի ավարտից հետո վարորդականը վերականգնելու համար պետք է կրկին քննություն հանձնել:
Ընթերցեք նաև. Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի