Կորոնավիրուսից Իտալիայում մոտ 197 մարդ է մահացել, վիրուսով ամբողջ երկրում վարակվել է մոտ 4636 մարդ, հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելլին, փոխանցում է Ինտերֆաքսը:
Նրա խոսքով՝ վիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոմբարդիայում (2612 վարակակիր), ընդհանուր առմամաբ՝ երկրի 21 շրջանում կորոնավիրուս է հայտնաբերվել:
Բորելլին նշել է, որ վիրուսից բուժվել է 523 մարդ:
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում մինչև մարտի 15-ը փակ են բոլոր ուսումնական հաստատությունները:
ԱՀԿ տվյալներով` Իտալիան այժմ համարվում է համաճարակի տեսանկյունից ոչ ապահով երկիր՝ Հրվ. Կորեայի և Իրանի հետ միասին:
Մարտի 3-ին Ryanair բյուջետային ավիաընկերությունը հայտարարել էր, որ պլանավորում է կրճատել 25% իտալական կարճ հեռավորությամբ չվերթները՝ մարտի 17-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Մի շարք քաղաքացիներ հայտնել են, որ մարտին որոշ թռիչքների չեղարկման մասին նամակներ են ստացել ավիաընկերությունից: