9 մարտի 2020 - 15:49 AMT
Փաշինյան-Միշել հանդիպումը կորոնավիրուսի պատճառով առանց ձեռքսեղմման է սկսվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսվել է առանց ձեռքսեղմման, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կառավարության ղելավարը:

Վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը։

Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։