10 մարտի 2020 - 16:16 AMT
Պուտին. ՌԴ-ն ցանկացած ագրեսորի կպատասխանի ինչպես ԽՍՀՄ-ը՝ հիտլերյան Գերմանիային

Ռուսաստանը պատրաստ է ցանկացած ագրեսորի պատասխանել այնպես, ինչպես ԽՍՀՄ-ը՝ հիտլերյան Գերմանիային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Խորհրդային Միությունը ենթարկվեց նացիստական Գերմանիայի սարսափելի, ահավոր, աններելի հարձակման՝ մենք 27 մլն մարդ կորցրինք: Աշխարհում չկա մեկ այլ երկիր, որն այդպիսի կորուստ է կրել»,- ասել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը հավելել է. «Եվ եթե որևէ մեկը կհանդգնի նման մի բանի, կարող ենք և կրկնել»:

«Կարող ենք կրկնել» արտահայտությունը հայտնի է դարձել 1945-ից հետո, երբ ԽՍՀՄ զինվորներից մեկը նման գրություն է թողել Ռայխստագի սյունին: Այն բազմիցս լուսանկարվել է և տեսանկարահանվել: Ենթադրվում է, որ կավիճով արված գրությունը չի պահպանվել: Հեղինակն անհայտ է: