11 մարտի 2020 - 11:45 AMT
Կորոնավիրուսի հարցով խորհրդաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Մարտի 13-ին Նյու Յորքում կայանալիք կորոնավիրուսին նվիրված «Գործարարությունը կորոնավիրուսի տարածման պայմաններում» խորհրդաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով: Այս չեղարկումը համալրում է ԱՄՆ-ում չեղարկված կամ հետաձգված համաժողովների և այլ միջոցառումների երկար ցանկը, տեղեկացնում է Bloomberg-ը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով ավելի քան 50 խոշոր կորպորատիվ միջոցառում է չեղարկվել կամ հետաձգվել, որոնց մոտ 1 մլն մարդու մասնակցություն էր ակնկալվում: Չեղարկվել է նաև Նյու Յորքի ավտոսալոնը:

Նյու Յորքի արվարձան Նյու Ռոշելում մեկ մղոն շառավիղով հատուկ գոտի է ստեղծվել: Ըստ նահանգապետ Էնդրյու Կոումոյի՝ այդ գոտում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ քանակն է: Քաղաքում կփակվեն մարդկանց զանգվածային կուտակումների վայրերը: Այնտեղ են գործուղվել ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:

Մարտի 10-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրսուվ վարակման 804 դեպք կա, մահացել է 28 մարդ: