11 մարտի 2020 - 14:14 AMT
ՊՎԾ. ՊՆ-ում դիզվառելիքի գնման գործընթացում խախտումներ են եղել

Պաշտպանության նախարարության կողմից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացում խախտումներ են գտել, հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից:

Ըստ ՊՎԾ-ի՝ ՊՆ-ում ուսումնասիրվել է 2019-ին կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականությունը և արդյունավետությունը:

Մասնավորապես, ուսումնասիրվել է ՊՆ կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից վառելանյութի ձեռքբերման գործընթացը:

Արդյունքում գնման գործընթացին վերաբերող խախտումներ են գտել` նման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։

ՊՎԾ-ն ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: