Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել․ մահացածն Իրանից վերադարձած կին է։ Այս մասին է հայտնում ՌԻԱ Նովոստի գործակալությունը` երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբին հղում անելով։ Նրա մոտ զուգորդվող այլ հիվանդություններ կային։
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող հիվանդանոցում, ուր կորոնավիրուսով հիվանդների են տեղափոխում, ևս մահ է գրանցվել։ Մահացածը 75-ամյա տղամարդ է, որը վերադարձել էր Իտալիայից։
Նրա մոտ պնևմոնիա էր ախտորոշվել, տեղափոխվել էր հիվանդանոց։ Սակայն, Lenta.ru-ի հաղորդմամբ, նրանից կորոնավիրուսի թեստ դեռ չէին հասցրել վերցնել, երբ տղամարդը մահացավ։ Նրա դին անալիզի ենթարկվեց, պարզվեց, որ մահվան պատճառն այլ վիրուս էր։
Ադրբեջանում կորոնավիրուսի 15, ՌԴ-ում՝ 28 հաստատված դեպք կա։