14 մարտի 2020 - 12:00 AMT
Կորոնավիրուսից բուժվածների մոտ հնարավոր են թոքերի և շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ

Կորոնավիրուսով վարակված և բուժված մարդկանց մոտ վարակի պատճառով հնարավոր են ծանր հետևանքներ, հայտնել են հոնկոնգցի բժիշկները:

Ըստ նրանց՝արդեն բուժված պացիենտների մոտ, օրինակ, արագ քայելու հետևանքով կարող է թոքերի գործառույթների խանգարում և շնչահեղձություն առաջանալ, փոխանցում է Lenta.ru-ն:

Բժիշկներից մեկի պնդմամբ՝ նման եզրակացությունը հիմնված է կորոնավիրուսից բուժված մոտ 12 պացիենտի վիճակի ուսումնասիրության վրա: Նրանցից 2-3-ն այլևս չեն կարողանում, օրինակ, քայլել առաց կանգնելու և շունչ առնելու:

Հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել են ներքին օրգանների վնասման նշաններ:

Նշվում է, որ այդ պացիենտները պետք է անցնեն երկարատև զննություն՝ պարզելու, թե վիրուսն ինչ ազդեցություն է թողել, և որքան երկարատև է այն: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս կորոնավիրուսից բուժվածներին թոքերի աշխատանքը բարելավելու համար լողով զբաղվել:

Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը վերականգնվել է, մահացել է մոտ 5400 մարդ:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից