14 մարտի 2020 - 14:18 AMT
Փաշինյանն ու կինը կորոնավիրուսի թեստ են հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, մարտի 14-ի առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

Նա նշել է նաև, որ թեստի պատասխանները պարզ կլինեն մարտի 14-ի երեկոյան:

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը և տիկինը ինքնամեկուսացվել են Սևանում՝ հաշվի առնելով, որ Բրազիլիայի նախագահի օգնականը վարակված է եղել կորոնավիրուսով, իսկ նախագահի վարակման մասին լուրեր են շրջանառվել: Հակոբյանը մարտի 7-ին հանդիպել է Բրազիլիայի առաջին տիկնոջը:

Կարդացեք նաև. Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշել են մեկուսանալ Սևանում. Նրանք ևս կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից