14 մարտի 2020 - 22:35 AMT
Երևանի ավտոբուսները, մետրոն ու տրոլեյբուսներն ախտահանվելու են ամեն օր

Երևանի ավտոբուսները, մետրոն ու տրոլեյբուսներն ամեն օր ախտահանվելու են շահագործման ժամերի ավարտից հետո։

Ինչպես հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ախտահանված տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։

Ախտահանումը կատարվում է ԱՆ ցուցումով։

ՀՀ-ում կորոնավիրուսի 20 հաստատված դեպք կա, 13-ն՝ Էջմիածնում նշանդրեքի հետ կապված։ Մոտ 200 հոգի մեկուսացվել է։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից