Ֆրանսիական LVMH-ն օծանելիքի արտադրությամբ զբաղվող գործարանները կօգտագործի ձեռքերի ախտահանիչ միջոցներ ստեղծելու համար, գրում է Meduza-ն:
Ախտահանիչ միջոցները կարտադրվեն Dior, Givenchy և Guerlain-ի համար արտադրվող պարֆյումի գործարաններում:
Մարտի 15-ին ամբողջ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման մոտ 5423 դեպք կա, մահացել է մոտ 127 մարդ:
Նշվում է, որ LVMH-ն Ֆրասիայի կառավարությանն անվճար կփոխանցի այդ միջոցները, իսկ մատակարարումը կսկսվի մարտի 16-ից:
Առաջին շաբաթվա ընթացքում LVMH-ն 12 տոննա ախտահանիչ միջոց կարտադրի, և կանի դա, քանի դեռ անհրաժեշտ կլինի:
LVMH կոնցեռնը համաշխարհային առաջատարն է շքեղ ապրանքների արտադրության ոլորտում, այն միավորում է կոսմետիկա, հագուստ, զարդեր և այլ ապրանքատեսակներ արտադրող 75 ընկերություն: Սեփականատերը ֆրանսիացի գործարար Բերնար Արնոն է:
Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից