18 մարտի 2020 - 13:59 AMT
Թորոսյանը 100,000 դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 100,000 դրամ է փոխանցել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նախարարը հիշեցրել է, որ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

Գումարի հասցեատերն է Կենտրոնական գանձապետարանը, գանձապետական հաշվեհամարն է՝ 900005001947:

«Խնդրում ենք փոխանցում կատարելիս սկզբից նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»,- ասվում է գրառման մեջ:

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի առավոտվա դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի 84 դեպք է գրանցված, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից