Ըստ Քաղաքացիական գործակալության տվյալների` Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մարտի 18-ի տվյալներով հասել է 2503-ի, իսկ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը հասել է 31,506-ի։ Դա ամենամեծ ցուցանիշն է Չինաստանի սահմաններից դուրս, տեղեկացնում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։
Իտալիան մոտ 10,100 ուսանողի կգործուղի բուժանձնակազմին օգնելու նպատակով։ Հատկապես բարդ է վիճակը Լոմբարդիայում։
«Լոմբարդիայում հիվանդանոցները ծանր կացության մեջ են հայտնվել։ Զբաղված են բոլոր մահճակալներն ու շնչառական սարքերը»,- ասել է Լոմբարդիայի իշխող Լիգայի կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին՝ այդ կուսակցությունն է կառավարում Լոմբարդիան։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի երեկոյի դրությամբ երկրում կորոնավիրուսի 102 դեպք կա:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից