COVID-19 կորոնավիրուսի պատճառով աշխարհում մոտ 25 մլն մարդ կարող է կորցնել աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հատուկ հաստատությունը, որը զբաղվում է աշխատանքային հարաբերությունների հարցերով։
Համեմատության համար՝ 2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամի տարիներին աշխատանքից զրկվել է 22 մլն մարդ։
Ըստ լավատեսական սցենարի, աշխատանքից կզրկվի 5,3 մլն մարդ։
«Պանդեմիան այլևս զուտ առողջապահական գլոբալ ճգնաժամ չէ, դա նաև աշխատաշուկայի և տնտեսական լուրջ ճգնաժամ է, որը հսկայական ազդեցություն կունենա մարդկանց վրա»,- հայտարարել է ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը։
Ըստ նրա` այս ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար մարդկությունը պետք է «միասնական ճակատով» հանդես գա։
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից