19 մարտի 2020 - 18:03 AMT
«Պոբեդան» դարարեցրել է դեպի Գյումրի թռիչքները

Բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը դադարեցրել է չվերթերը դեպի Գյումրի, հայտնել են ավիաընկերությունից:

Ավելի վաղ Aeroflot-ը ևս հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է չվերթերը դեպի ՀՀ:

Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքների դադարեցումը կապված է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հաղորդակցության սահմանափակման հետ: Ավիատոմսերը քաղաքացիներին կվերադարձվեն ավտոմատ կերպով:

Մարտի 16-ին ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են 2 շաբաթով ժամանակավորապես դադարեցնել երկու երկրի միջև չվերթերը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից