19 մարտի 2020 - 20:47 AMT
ՀՀ-ից դիմակների, սպիրտի ու մի շարք այլ ապրանքների արտահանումը սահմանափակվել է

Հայաստանից դիմակների, բժշկական սպիրտի ու մի շարք այլ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվել է, հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։

Ամբողջական ցանկը հասանելի է կառավարության կայքում։

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: