Վրաստանում 1 ամիս արտակարգ դրություն կգործի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան Կորոնավիրուսի տարածմանն արձագանքման համակարգող խորհրդի նիստից հետո, գրում է «Գրուզիա օնլայնը»։
Ըստ Գախարիայի՝ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը։ Դրա խախտման համար վարչական պատասխանատվություն է սահմանվել՝ ֆիզիկական անձնաց դեպքում 3000 լարի (մոտ 1000 դոլար), իրավաբականակնների դեպքում՝ 15,000 լարի (մոտ 4700 դոլար)։
«Նույն խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում արդեն անձը քրեական պատասխանատվության կենթարկվի՝ մինչև 3 տարվա ազատազրկման»,- ասել է նա։
Արգելվում են նաև 10-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները։
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից