Ադրբեջանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք է գրանցվել՝ հանրագումարում քեյսերի թիվը հասել է 72-ի։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը կից Օպերատիվ շտաբը։
«Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել ևս 7 հիվանդի մոտ։ 61 ակտիվ հիվանդ բուժում է ստանում»,- տեղեկացրել է Օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ադրբեջանում կորոնավիրուս էր ախտորոշվել 65 անձի մոտ, որից 10-ն արդեն ապաքինվել է։ Մեկ մարդ մահացել է։ Վարակվածների թվում ՌԴ քաղաքացի կա։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին: