23 մարտի 2020 - 19:06 AMT
Մոտ 400 մլն դրամի փոխանցում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին

Մարտի 23-ի դրությամբ՝ գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվին փոխանցվել է 398,4 մլն դրամ, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նշվում է նաև, որ 900005001947 հաշվին ընդհանուր առմամբ 2210 մուտք է արվել:

Կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշիվը բացվել է մարտի 17-ին, այդ հաշվին երկու օրում արդեն փոխանցվել էր 100 մլն դրամ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից