Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, Թուրքիայում ախտահանման աշխատանքներ են իրականացվել Պոլսի հայոց պատրիարքարանի շենքում։
Դրանք իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանն ախտահանել էր Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները։
Մարտի 24-ի տվյալներով՝ Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 37-ի։ Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայիում հասել է 1529-ի։