27 մարտի 2020 - 11:16 AMT
Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. «Դոժդ»

Հայտնի ռուսաստանցի երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Ըստ նրա՝ 78-ամյա Լեշչենկոյի վիճակը կայուն է, նրան վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հոսպիտալ, գրում է «Դոժդը»։

Մարտի 26-ին Լեշչենկոյի ընկերը՝ Վլադիմիր Վինոկուրը հայտնել էր, որ երգիչը բուժվում է թոքաբորբից։

Մարտի 25-ին Լեշչենկոյին տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք շնչառական խնդիրների պատճառով, սակայն նրա վիճակը հաջողվել էր կայունացնել։ Նա բուժկենտրոն էր եկել դրանից մի քանի օր առաջ տիկնոջ հետ՝ արտերկրից վերդառնալուց հետո։