ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորք նահանգում կարանտինի «անհրաժեշտություն չկա»։
Ավելի վաղ նահանգապետ Էնդրյու Կուոմոն ասել էր, որ մուտքի և ելքի սահմանափակումը նահանգ կհակասեր ԱՄՆ արժեքներին և անհեթեթություն կլիներ։
Ըստ Թրամփի` որոշումը կայացվել է` Սպիտակ տանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ցուցումների համաձայն, գրում է BBC-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ Covid-19-ի տարածումը դանդաղեցնելու համար կարող է կարանտին հայտարարվել Նյու Յորքում և Նյու Ջերսի և Քոնեքտիկուտ նահանգների որոշ հատվածներում։
Մինչդեռ, միայն Նյու Յորքում վարակման ավելի քան 5200 դեպք է գրանցվել։ ԱՄՆ-ում հաստատված դեպքերի կեսը այս նահանգին է բաժին ընկնում։ Ըստ Հոփքինսի համալսարանի` ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված 124,600 մարդ կա, ավելի քան 2100 մահացել է, ավելի քան 1000-ն՝ ապաքինվել։