30 մարտի 2020 - 10:04 AMT
Տուն վերադարձի կանոնները․ Ոչնչի ձեռք չտալ, պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահնել ձեռքի իրերը

ՀՀ առողջապահության նախարարությունը տուն վերադարձի կանոններ է հրապարակել։ Մասնավորապես, խորհուրդ է տրվում տուն վերդադառնալուց հետո ոչ մի բանի ձեռք չտալ, պայուսակը թողնել մուտքի մոտ, հանել կոշիկները, հեռախոսն ախտահանել սպիրտ պարունակող լուծույթով, իսկ ակնոցը՝ լվանալ։

ԱՆ-ն հորդորում է նաև անմիջապես հանել ամբողջ հագուստը և լցնել պարկի մեջ՝ հետո լվանալու համար։ Հագուստը պետք է լվանալ 60 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում։

Խորհուրդ է տրվում նաև լողանալ, իսկ եթե այդպիսի հնարավորություն չկա` լվանալ մարմնի բոլոր բաց մասերը։

Եթե ընտանի կենդանի կա տանը, հարկավոր է զբոսանքից հետո ախտահանել նրա թաթերը։

Նաև խորհուրդ է տրվում ախտահանող լուծույթով մաքրել պայուսակների և գնված իրերի մակերեսները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից