Մեծ Բրիտանիայում Covid-19 կորոնավիրուսից մահացել է 108-ամյա Հիլդա Չերչիլը, ով ժամանակին հաղթահարել էր 1919-1920թթ․ իսպանական գրիպի պանդեմիան։ Նա Երկիր մոլորակի ամենատարեց մարդն է, որը մահացել է վարակից, հայտնում է The Guardian-ը։
Հիլդա Չերչիլը մահացել է ծերանոցում՝ կորոնավիրուսի վարակի առկայության հաստատումից մի քանի ժամ անց։ 8 օր հետո նա կդառնար 109 տարեկան։
Չերչիլը ծնվել է 1911-ին՝ Առաջին համաշխարհայինից մի քանի տարի առաջ։
«Երբ վերջին անգամ այցելել էի նրան, մենք խոսում էինք կորոնավիրուսից՝ ես զգուշացրեցի, որ որոշ ժամանակ չենք կարողանա տեսնվել։ Նա ասաց, որ դա շատ նման է իսպանական գրիպին, բայց այն ժամանակ ինքնաթիռներ չկային, և միևնույն է՝ վիրուսը տարածվեց ամենուր»,- ասել է կնոջ թոռը։
Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 20,000-ի։