Իսպանիայում ապրիլի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 124,736-ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից։
Ապրիլի 3-ին Իսպանիայում կորոնավիրուսի 117,710 հաստատված դեպք է եղել։
Երկիրն այս ցուցանիշով գերազանցել է կորոնավիրուսով վարակվածների թվով Եվրոպայում առաջին և աշխարհում երկրորդ երկիր Իտալիային։
Միաժամանակ, Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր դեպքերի թիվը մարտի 3-ի երեկոյի դրությամբ 119,827 է, հայտնում են երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունից։
Իսպանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակվածների մահերի ցուցանիշը նվազել է․ վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 809 դեպք, ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից 11,744 մարդ է մահացել։
Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է։ Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների` աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 1․1 մլն մարդ։ ԱՄՆ-ն վարակակիրների թվով աշխարհում առաջատարն է, այնտեղ 278,000-ից ավելի մարդ վարակված է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Իսպանիան երկրորդն է վարակակիրների թվով։ Կորոնավիրուսի սկզբնաղբյուր հանդիսացող Չինաստանում մարտի վերջին կառավարությունը հայտարարեց, որ համաճարակը դադարել է, երկիրն այս պահին աշխարհում վարակակիրների թվով աշխարհում 6-րդն է։
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից