5 ապրիլի 2020 - 12:43 AMT
Ծաղկազարդ է․ Սբ Գեղարդով օրհնվել է աշխարհի չորս կողմը

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ` Ծաղկազարդը: Տոնի առթիվ դուրս է բերվել Մայր աթոռ սբ Էջմիածնում պահվող աստվածամուխ Սբ Գեղարդը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սբ Գեղարդով օրհնվել է աշխարհի չորս կողմը:

Մարտի 29-ին Սբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս էր բերվել Լուսավորչի սրբազան աջը, որով կատարվել է Մաղթանք հայրենիքի և ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվել, ժողովուրդը հնարավորություն է ունեցել հետևել առցանց: