6 ապրիլի 2020 - 12:44 AMT
Արշակյան․ Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել ինժեներների ջանքերով և պատրաստ է շահագործման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են»,- ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության 8 սարքի վերանորոգման աշխատանքներին։ Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել էին, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու: