8 ապրիլի 2020 - 10:24 AMT
Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շուտափույթ ապաքինում է մաղթել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Նախագահ Սարգսյանը նրան մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 5-ին՝ կորոնավիրուսի սիմպտոմների խորացման ֆոնին։ Վարչապետը խնդրել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին ժամանակավորապես փոխարինել իրեն։