Բելառուսում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2226-ի։ Այդ է վկայում երկրի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրությունը։
Ապրիլի 1-ին Բելառուսում ընդամենը 163 դեպք կար և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում էր, որ հատուկ միջոցառումներ ձեռնարկելու կարիք չկա։
Ընդհանուր առմամբ, Բելառուսի հիվանդանոցներում կորոնավիրուս ախտորոշմամբ 2013 պացիենտ կա, տեղեկացնում է Sputnik Belarus-ը։
«Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթև կամ միջին ծանրությամբ։ 52 հիվանդ թոքերի արհեստկան օդափոխման կարիք ունի»,- հայտնել է առողջապահության նախարարությունը։
Ապաքինվել է 172 մարդ, մահացել է 23-ը։
Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը հատել է 100,000-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուս հաստատվել է մոլորակի 1․6 մլն-ից ավելի բնակչի մոտ։ Կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 368,000 մարդ։