17 ապրիլի 2020 - 10:11 AMT
Հանգուցյալի մերձավորների մուտքը ՀՀ Պարետի որոշմամբ արգելվել է

Մերձավորի հոգեհանգստին կամ թաղմանը մանսակցելու նպատակով հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ արգելվել է։

Մինչև ապրիլի 15-ը հանգուցյալի մերձավոր ազգականների համար բացառություն էր արվում Հայաստան ժամանելու հարցում։

Պարետի մեկ այլ որոշմամբ ապրիլի 15-ից փակվել է Արարատի մարզի Նորաշեն համայնքի մուտքն ու ելքը։ Գյուղացիներից մեկի հուղարկավորության ժամանակ կորոնավիրուսով վարակված անձը, խախտելով պարետի ցուցումները, սերտ շփում էր ունեցել մասնակիցների հետ։

Նորաշեն համայնքում այս պահին 8 հաստատված դեպք կա, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59։ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սահմանված վայրերում տեղադրել են հատուկ անցակետեր ու զննման կետեր։