24 ապրիլի 2020 - 12:23 AMT
Մխիթարյանը կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Նա իր գրառման մեջ նշել է, որ 2020-ին անհրաժեշտ է մնալ տանը՝ առաջարկելով միասին հարգել զոհերի հիշատակը, հարգել կյանքը։ Ֆուտբոլիստը գրառմանը կից հրապարակել է նաև Ծիծեռնակաբերդի լուսավառ ոգեկոչման րոպեից մի կադր։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա ապրիլքսանչորսյան երթը 2020-ին կորոնավիրուսի պատճառով իրականացվելու է առցանց։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ում բնակվողները անուն ազգանունն ուղարկեն 1915 կարճ համարին, արտերկրում ապրողները՝ +374 33 19 15 00 համարին, մինչև լուսաբաց հաղորդագրություն ուղարկածների անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա: Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22.00-ին։