Ապրիլի 24-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 5849 նոր դեպք է գրանցվել երկրի 82 շրջանում, 60 մարդ մահացել է, 677-ը՝ ապաքինվել, հայտնել է օպերատիվ շտաբը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68,622-ի, մահացել է 615 մարդ, ապաքինվել՝ 5568-ը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքերի մեծ մասը Մոսկվայում է՝ 2957, Մերձմոսկովյան շրջանում՝ 611 և Սանկտ Պետերբուրգում՝ 253։
Ապրիլի 23-ին Ռուսաստանում 4774 նոր դեպք էր գրանցվել, 42 մարդ մահացել էր։
Ռոսպոտրեբնադզորի տվյալներով ՌԴ-ում ավելի քան 2․5 մլն մարդ է թեստավորվել։
ՌԴ շրջանների մեծ մասում մեկուսացման ռեժի է գործում, Մոսկվայում, բացի այդ, նաև անցագրային ռեժիմ է սահմանված։