Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակի 138 դեպք է գրանցվել, պացիենտներից 79-ն ապաքինվել են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
«Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»,- ասվում է գրառման մեջ:
Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 30 դեպք կա։ Առողջացածների ընդհանուր թիվը 866 է։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից