29 ապրիլի 2020 - 17:12 AMT
Փաշինյան․ Ճգնաժամից դուրս գալու գործիքն արդյունավետ կապիտալ ծախսերն են

2020-ի ճգնաժամից դուրս գալու առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դրանք 2020-ին առանձնահատուկ նշանակություն ունեն և նախանձախնդրությամբ պետք է վերաբերվել այդ ծախսերի պլանավորված չափով իրականացմանը:

«Նախորդ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվում են: Բայց եթե 2019 թվականին, ի հեճուկս կապիտալ ծախսերի թերակատարման, մենք ունեցանք աննախադեպ տնտեսական ակտիվություն, այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ և, հետևաբար, ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ 2020-ին կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, աշխատավարձ չստացած ընտանիքներ:

Փաշինյանը՝ հիշեցնել է նաև, որ կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար ընթացիկ տարվա պետբյուջեով հատկացվել է 22․3 մլրդ դրամ: