Ապրիլի 29-ին դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։
«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս է գրվել մինչ օրս հաստատված ամենատարեց Covid-19-ով դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,- ասվում է գրառման մեջ:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից