30 ապրիլի 2020 - 11:13 AMT
Հայտնի են աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր քաղաքները

Վիեննան մասնագետների կողմից ճանաչվել է աշխարհի ամենականաչ և էկոլոգիապես մաքուր քաղաքը, փոխանցում է NSN-ն։

Վերլուծաբանների նշել են, որ քաղաքում բազմաթիվ այգիներ և հանգստի գոտիներ կան։ Բացի այդ, տեղացիները դեռ տարիներ առաջ հրաժարվել են սեփական անձնական ավտոմեքենա վարելուց և օգտվում են հասարակական տրանսպորտից, որ նվազեցնեն վնասակար արտանետումները։

Երկրորդ հորիզոնականում Մյունխենն է, երրորդ՝ Բեռլինը։ Թոփ հնգյակում են նաև Մադրիդը և Սան Պաուլոն։ Էկոլոգիապես մաքուր քաղաքներ են համարվել նաև Մանչեսթերը, Լիսաբոնը, Սինգապուրը, Ամստերդամը և Վաշինգտոնը։

Մի շարք հետազոտողներ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պարտադրված կարանտինը համարում են Երկիր մոլորակի օդի մաքրման և էկոլոգիայի վերականգնման ազդակ։ Դեռ մարտի 11-ին Forbes-ում Hugo աստղադիտարանի տնօրեն Ֆրանսուա Ժեմենը կարծիք էր հայտնել, որ մարդկանց մեկուսացումը կարող է փրկել ավելի շատ կյանքեր աղտոտման նվազման պատճառով, քան կտանի կորոնավիրուսը:

Ընթերցեք նաև․ Բացեք պատուհանները ու շնչեք, շնչեք, շնչեք․ Երևանի օդը կարանտինի շնորհիվ կտրուկ մաքրվել է