1 մայիսի 2020 - 10:56 AMT
Բժիշկ․ Վարակված 32-ամյա ամենածանր հիվանդը բուժվել է և դուրս գրվել

Կորոնավիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնված 32-ամյա քաղաքացին բուժվել է և տուն գնացել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։

«Տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին, ով 32 տարեկան: Մեր կենտրոն էր ընդունվել մարտի 28-ին, կորոնավիրուսմ երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2 - 65%, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին»,- գրել է Պողոսյանը։

ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։