4 մայիսի 2020 - 14:39 AMT
Ամերիկյան Ռեդմոնդի միակ հայկական եկեղեցու վրա հարձակվել են

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքի հայկական միակ սբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։

Վանդալները կոտրել են խորանի հետևի պատուհանի ապակիները, գրում է «Արևելք» թերթը՝ ԱՄՆ Արևմտյան ափի առաջնորդարանին մոտ աղբյուրներին հղումով։

Ապակիները կոտրելու համար օգտագործել են բակում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի սալահատակ քարերը։

Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Իրավապահներն իրազեկվել են պատահարի մասին։ Հետաքննություն է ընթանում։