15 հունվարի 2009 - 12:34 AMT
Հայաստանի սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմի ցուցադրությունը
Հունվարի 14-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար ցուցադրվեց «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմը: Սցենարի հեղինակն է Վարդան Պապը, ռեժիսոր եւ պրոդյուսերը` Ալեքսանդր Սարդուրին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունում: Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է փաստավավերագրական նյութերի վրա: Ինչպես նշեց Ալեքսանդր Սարդուրին, ֆիլմի նկարահանման առիթ է հանդիսացել Գերմանիայում հնչած այն մեղադրանքը, որը վերաբերում էր հայերի կողմից Հայոց ցեղասպանության ոչ օբյեկտիվ ներկայացնելուն:

Ֆիլմում օգտագործվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվային փաստաթղթերը: Ֆիլմում գլխավոր դեր էր կատարում լրագրող, ազգությամբ գերմանացի Վոլֆգանգ Գուստը, ով բավական մեծ աշխատանք է կատարել գերմանական արխիվներում` Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի հայտնաբերման եւ ուսումնասիրման գործում: Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում հեղինակների եւ հանդիսատեսի միջ-: