12 մայիսի 2020 - 10:30 AMT
Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը»,- ասել է Քոչարյանը, գրում է Արցախպրեսը։

Քոչարյանը նաև հայտնել է, որ մնացել է 2-3 պաշտոնյա, որոնք կհրավիրվեն՝ մասնակցելու նիստերին, որոնցից մեկը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է:

Մայիսի 11-ին հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Դրանց վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: