12 մայիսի 2020 - 13:27 AMT
ՌԴ-ում բռնաբարության մասին հայտնած կանանց մեղադրել են ինքնամեկուսացումը խախտելու մեջ

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում բռնաբարության մասին հայտնած 2 կանանց վերաբերյալ ինքնամեկուսացումը խախտելու վերաբերյալ արձանագրություն է կազմվել, գրում է «Նովայա գազետան»` «Տայգա․ինֆո»-ին հղումով։

Ապրիլի 22-ին տղամարդը փողոցում գողացել է կանանց բջջայիններն ու ոսկե զարդերը, որից հետո բռնաբարել է նրանց և թաքնվել։ Աղջիկները պատմել են կատարվածի մասին ոստիկանական պարեկախմբին։

Բռնաբարության կասկածանքով ձերբակալել են նախկինում դատապարտված 1964թ․ ծնված տեղաբնակի։ Նրա վերաբերյալ ևս ինքնամեկուսացումը խախտելու մասին արձանագրություն է կազմվել։

Ոստիկանությունում նշել են, որ ոչ ենթադրյալ հանցագործը, ոչ էլ ենթադրյալ զոհերը չպետք է լինեին փողոցում՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Կրասնոյարսկում հայտարարված սահմանափակումների պատճառով։

Կրասնոյարսկի երկրամասում ինքնամեկուսացման ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 31-ը։