13 մայիսի 2020 - 10:23 AMT
«Իմքայլական» պատգամավորի ֆեյսբուքյան էջը կոտրել են

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը հարձակման է ենթարկվել։ Այդ մասին տեղեկացրել է ինքը պատգամավորը՝ նշելով, որ դա անպատիժ չի մնա։

«Մայիսի 12-ին հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս։ Հանցագործներին հասանելի է դարձել նամակագրությունս, տեղադրվել են հղումներ։

Սա քաղաքական անբարոյականության և ստորության դրսևորում է, որն անպատիժ չի մնալու»,- ասվում է գրառման մեջ։