14 մայիսի 2020 - 17:01 AMT
Երևանում իրանցի 2 հետախուզվող երեխայի են գտել

Հայաստանի ոստիկանները պարզել են Իրանի Ինտերպոլի կողմից անհետ կորած համարվող և փնտրվող 13 և 5 տարեկան երեխաներն իրենց մոր հետ բնակվում են Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք ունեցել են Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված ապաստան հայցողի վկայականներ:

«Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյից ՀՀ ոստիկանությունը գրություն էր ստացվել, որ Իրանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ»,– ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ն։