16 մայիսի 2020 - 20:09 AMT
Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կրիմինալ քրոնիկոնի ու ավտովթարների լուսաբանմամբ հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Համապատասխան տեղեկությունը հաստատել է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողը թեստ է հանձնել մայիսի 15-ին։

Aravot.am-ին Շամշյանն ասել է, որ արդեն մեկուսացած է, 10-14 օր մնալու է մեկուսարանում:

«Ինձ շատ լավ եմ զգում, ոչ տաքություն ունեմ, ոչ գլխացավ, ոչ էլ որևէ այլ ախտանշան: Հարցրեցին, թե ումից կարող եմ վարակված լինել, բայց ոչ մեկին կասկածել չեմ կարող, որովհետեւ օրվա ընթացքում շատ մարդկանց հետ եմ շփվում: Համենայն դեպս, ուր էլ գնացել եմ՝ միշտ եղել եմ դիմակով»,- նշել է նա:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել նաև «Արմենպրես» գործակալության լրագրող Նորայր Շողիկյանի մոտ։

PanARMENIAN.Net-ը շուտափույթ ապաքինում է մաղթում գործընկերներին։