Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուանդայում թութսիների ցեղասպանության գլխավոր կասկածյալներից մեկը։ 84-ամյա Ֆելիսյեն Կաբուգային ձերբակալել են մայիսի 16-ին։
Ռուանդայի գծով Միջազգային տրիբունալի դատախազները կարծում են, որ Կաբուգան ֆինանսավորել է խութուների ջոկատները, որոնք 1994-ին բնաջնջում էին թութսիներին, գրում է BBC-ն։
Նրան մեղադրանք է առաջադրվել մարդկայնության դեմ հանցագործությունների համար։
Կաբուգայի ձերբակալության մասին հայտնել են Ֆրանսիայի իշխանությունները՝ նա ապրում էր ուրիշի անունով Փարիզի արվարձանում։
1994-ի ապրիլի 6-7-ի հեղաշրջման արդյունքում Ռուանդայում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը, կազմված երկրում մեծամասնություն կազմող խութու ազգության ներկայացուցիչներից, ցեղասպանություն իրագործեց երկրում: Ցեղասպանության զոհ դարձան երկրի ազգային փոքրամասնություն կազմող թութսիները, ինչպես նաև չափավոր քաղաքական հայացքներ ունեցող խութուների ներկայացուցիչները:
100 օրում սպանվեց տարբեր տվյալներով 500,000-ից մինչև 1,030,000 մարդ: