19 մայիսի 2020 - 10:21 AMT
Մայիսի 23-ին «Արմենիան» Վորոնեժից Երևան չվերթ կիրականացնի

Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացնի: Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցողները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են Ռուսաստանում։

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, կամ հերթագրվել կայքում։

Վորոնեժ-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՌԴ այն քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) ՀՀ քաղաքացի են և գտնվում են Հայաստանում։

Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարելի է ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության կայքից։

Ավիաընկերությունը կասեցրել է իր չվերթերի գերակշիռ մասը` պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ: