25 մայիսի 2020 - 10:59 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 452 նոր դեպք կա ու 12 մահ

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 452-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 12 դեպք է գրանցվել. 6-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, այլ պատճառով՝ 39։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:

Դուրս է գրվել ևս 81 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3145 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 51,594 թեստավորում:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ այժմ ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ, այսինքն՝ Հայաստանի բուժհաստատություններում կորոնավիրուսի բուժման համար հատկացված վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 32 ազատ մահճակալ է մնացել: