26 մայիսի 2020 - 15:22 AMT
Քոչարյանի ու մյուսների գործով դատը հետաձգվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է մի շարք պատճառներով։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ «Իզմիրլյան» բժշակական կենտրոնից տեղեկանք է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, չի կարող մասնակցել դատական նիստին։

Դանիբեկյանը հավելել է, որ հստակ չէ, թե երբ նա կկարողանա մասնակցել նիստերին, հայտնում է Panorama.am-ը։

Դատարանը նաև գրություն է ստացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ՝ Ինեսա Պետրոսյանցի ու Կարեն Մեժլումյանից, որով տեղեկացրել են, որ Ինեսա Պետորսյանի մոտ հաստատվել է Covid 19:

Դատավորը տեղեկացրել է նաև, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել նիստը պայմանավորված Հայաստանում կորոնովիրուսի իրավիճակով։

Դատարանը նաև գրություն է ստացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանցի ու Կարեն Մեժլումյանից, ըստ որի Պետորսյանի մոտ հաստատվել է Covid-19:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 9-ին ժամը 13։00-ին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է և գտնվում է բուժհաստատությունում; Քոչարյանը կալանավորված է, նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: