29 մայիսի 2020 - 15:10 AMT
Քոչարյանը մինչև համավարակի ավարտը հիվանդանոցում կմնա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Վարչական դատարանը բավարարել է պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական խումբը։

Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Մայիսի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում։ Վեց ամսում սա երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ։

Մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել է Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։